Իրանը չի բանակցի վերջնական համաձայնագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն, հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգեք ստորագրված պարտավորությունները», – գրել է նա։
Հունիսի 17-ին Իրանը և Միացյալ Նահանգները հեռակա կարգով ստորագրել են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթղթի 13-րդ կետը սահմանում է հուշագրի իրականացման կարգը։ Փաստաթղթում ամրագրված մի շարք քայլերի իրականացումը կսկսվի անմիջապես՝ հրադադար, շրջափակման վերացում, արտահանման արտոնություններ և Իրանի ակտիվների ապասառեցում։
Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը կքննարկվեն միայն այդ դրույթների իրականացումից հետո և կհետաձգվեն մինչև հիմնական բանակցությունների ավարտը։