ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հասարակության մեծամասնությունը չի ցանկանում այս իշխանությանը տեսնել երկրի ղեկին. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի պնդմամբ՝ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս փոքրամասնությանը տիրանալ իշխանությանը:

«Հեռանկար»-ի եթերում նա ասել. «Մեր սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած՝ 50%-ից ավել ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար»։

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, և դա ոչ թե սուբյեկտիվ կարծիք է, այլ «օֆիցիալ տվյալն է ընտրության արդյունքի»:

Կարապետյանն ասել է, թե զրկված են եղել թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment