Մեսին, Մբապեն ու Հոլանդը ռմբարկուական ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվել է Մունդիալների ռմբարկուական ռեկորդ։

Քառորդ եզրափակիչից առաջ արգենտինացի Լիոնել Մեսին, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու նորվեգացի Էրլինգ Հոլանդը դարձել են 7-ական գոլի հեղինակ։ Մունդիալների պատմության մեջ առաջին անգամ է, որ մեկ մրցաշարում երեք ֆուտբոլիստ խփում է 7 և ավելի գոլ։ Նախկինում երկու ֆուտբոլիստի էր հաջողվել գրանցել նման արդյունավետություն, հաղորդում է Opta-ն։

ԱԱ-2026-ի ռմբարկուների ցուցակում Մեսիին, Մբապեին ու Հոլանդին հետապնդում է Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը, որը խփել է 6 գոլ։

Արգենտինայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի և Անգլիայի հավաքականները դուրս են եկել քառորդ եզրափակիչ։

Leave a comment