Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը բացառել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման հնարավորությունը՝ հայտարարելով, որ նման հանդիպում չի լինի, քանի դեռ շարունակվում են իսրայելական հարվածները Լիբանանի տարածքին։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը պատրաստվում է այց կատարել Վաշինգտոն, որտեղ, ըստ լիբանանյան «Ան-Նահար» թերթի, նախատեսվում է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Հաղորդվում է, որ այցը կկայանա Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից հետո, իսկ բանակցությունների օրակարգում կլինեն նաև Իսրայելի հետ առնչվող հարցեր։
Միաժամանակ Աունը հերքել է Նեթանյահուի հետ հնարավոր հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունները։ Նրա խոսքով՝ նման հանդիպում չի լինի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։
«Եթե պատահաբար հայտնվեմ Նեթանյահուի հետ նույն սենյակում, անմիջապես դուրս կգամ», — հայտարարել է Լիբանանի նախագահը։