Կատարի լցանավը փորձել է ԱՄՆ օգնությամբ անցնել Հորմուզի նեղուցով և ենթարկվել է գրոհի. IRIB

https://arm.sputniknews.ru/20260707/katari-lcanavy-pvordzel-e-amn-ognutjamb-ancnel-hvormuzi-neghucvov-ev-entarkvel-e-grvohi-irib-104297983.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59422419_171:0:2902:2048_1920x0_80_0_0_9a902318ffc6e81da279aec99708b4b7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օման, կատար, լցանավ, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն

օման, կատար, լցանավ, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն

Բաժանորդագրվել

Ամերիկյան IRIB գործակալությունը պնդում է, որ երկու նավ է վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կատարի Al-Raqayat լցանավը փորձել է ԱՄՆ ռազմածովային ուժերի օգնությամբ անցնել Հորմուզի նեղուցով Օմանի երթուղով։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Կատարի Al-Raqayat նավթատարը ԱՄՆ ռազմածովային ուժերի օգնությամբ փորձել է անցնել Հորմուզի նեղուցում Օմանի երթուղով, սակայն թիրախ է դարձել բազմաթիվ նախազգուշացումներն անտեսելուց հետո», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ամերիկյան Axios գործակալությունն իր հերթին գրում է, որ Իրանը վերսկսել է հարձակումները Հորմուզի նեղուցում՝ գիշերը առնվազն երկու հրթիռ արձակելով առևտրային նավերի ուղղությամբ։ Պարբերականի տեղեկություններով` երկու նավ է վնասվել։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր, որ արկը հարվածել է Օմանի ափերի մոտ հարավային ուղղությամբ ընթացքող լցանավի ձախ կողմին, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Հայտնի է` երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը

Leave a comment