https://arm.sputniknews.ru/20260707/hajastanum-shinanjuti-ardjunahanman-volvortum-dardzjal-kaskatseli-ankum-e-grancvel-104278087.html
Հայաստանում շինանյութի արդյունահանման ոլորտում դարձյալ կասկածելի անկում է գրանցվել
Հայաստանում շինանյութի արդյունահանման ոլորտում դարձյալ կասկածելի անկում է գրանցվել
Sputnik Արմենիա
Չնայած Հայաստանում շարունակվող շինարարական բումին՝ քարի և ավազի արդյունահանման, ինչպես նաև որոշ շինանյութերի արտադրության ծավալներում անկում է արձանագրվում։ Սա… 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T08:55+0400
2026-07-07T08:55+0400
2026-07-07T08:55+0400
արտահանում
շինանյութ
հայաստան
արտադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47602202_0:83:1600:983_1920x0_80_0_0_893c030eb7287932eca1fb9623afb123.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանում ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը 2026 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,5%-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։ Այս ճյուղը հիմնականում ներառում է շինանյութերի հումքը (քար, ավազ, ցեմենտի համար նախատեսված հանքանյութեր)։Այս ոլորտում տարեսկզբից ի վեր արդյունահանման ծավալների անկում է նկատվում, թեև Հայաստանում շինարարությունը կայուն աճում է՝ հաշվի առնելով նորակառույցներում բնակարան գնողների համար հարկային արտոնությունները։ Այս արտոնությունները 2025 թվականի հունվարի 1-ից դադարել են գործել Երևանում կառուցվող նոր շենքերի համար, սակայն ուժի մեջ են մնում արդեն իսկ մեկնարկած նախագծերի համար, որոնք կառուցվելու են առաջիկա 1-2 տարում։ Դրա հաշվին Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են տարեկան աճել ավելի քան 20%-ով (2026 թվականի հունվար-մայիսին՝ 24,1%-ով)։Ուստի էլ ավելի զարմանալի է, որ նման ակտիվության ֆոնին շինանյութերի հումքի արդյունահանումն ավելի քան 20% անկում է գրանցում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ հումքի արդյունահանման և շինանյութերի արտադրության մի մասն իրականացվում է ստվերային եղանակով։Ինչ վերաբերում է այլ ճյուղերին, սննդամթերքի արդյունաբերության ծավալներն աճել են 6,4%-ով, ալկոհոլային խմիչքներինը՝ 11,3%-ով։ Այս ցուցանիշների վրա չեն ազդել Հայաստանից Ռուսաստան սննդամթերքի ներմուծման սահմանափակումները, քանի որ դրանք ուժի մեջ են մտել մայիսի վերջին և հունիսի սկզբին։Ծխախոտի արդյունաբերությունում թողարկման ծավալները կրճատվել են 5,3%-ով, բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ ցուցանիշները բավականին բարձր մակարդակի վրա են և տարիներ շարունակ աճել են (Հայաստանը տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների ծխախոտ է արտահանում արաբական երկրներ)։30%-ով աճել է ոսկերչական իրերի արտադրությունը, 21%-ով՝ դեղամիջոցներինը, իսկ էլեկտրական սարքավորումների արտադրությունը նվազել է 11,2%-ով (այս բոլոր ցուցանիշները կապված չեն վերաարտահանման հետ)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47602202_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8e7fafeb9a1d58a83519a5500476c2f7.jpg.webp
արտահանում, շինանյութ, հայաստան, արտադրություն
արտահանում, շինանյութ, հայաստան, արտադրություն
Չնայած Հայաստանում շարունակվող շինարարական բումին՝ քարի և ավազի արդյունահանման, ինչպես նաև որոշ շինանյութերի արտադրության ծավալներում անկում է արձանագրվում։ Սա չի կարող ստվերային շրջանառության վերաբերյալ կասկածներ չառաջացնել։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանում ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը 2026 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,5%-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։ Այս ճյուղը հիմնականում ներառում է շինանյութերի հումքը (քար, ավազ, ցեմենտի համար նախատեսված հանքանյութեր)։
Այս ոլորտում տարեսկզբից ի վեր արդյունահանման ծավալների անկում է նկատվում, թեև Հայաստանում շինարարությունը կայուն աճում է՝ հաշվի առնելով նորակառույցներում բնակարան գնողների համար հարկային արտոնությունները։ Այս արտոնությունները 2025 թվականի հունվարի 1-ից դադարել են գործել Երևանում կառուցվող նոր շենքերի համար, սակայն ուժի մեջ են մնում արդեն իսկ մեկնարկած նախագծերի համար, որոնք կառուցվելու են առաջիկա 1-2 տարում։ Դրա հաշվին Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են տարեկան աճել ավելի քան 20%-ով (2026 թվականի հունվար-մայիսին՝ 24,1%-ով)։
Ուստի էլ ավելի զարմանալի է, որ նման ակտիվության ֆոնին շինանյութերի հումքի արդյունահանումն ավելի քան 20% անկում է գրանցում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ հումքի արդյունահանման և շինանյութերի արտադրության մի մասն իրականացվում է ստվերային եղանակով։
Արտադրության առանձին ճյուղերի հունվար-մայիս ամիսների տվյալներում հակասություններն է՛լ ավելի շատ են։ Ցեմենտի արտադրության ծավալները մնացել են նախորդ տարվա մակարդակին, մինչդեռ բետոնի արտադրությունը կրճատվել է ավելի քան 11%-ով, տուֆե սալիկներինն աճել է ավելի քան 70%-ով, իսկ շինարարական ավազի և խճի արտադրությունը նվազել է գրեթե 20%-ով։
Ինչ վերաբերում է այլ ճյուղերին, սննդամթերքի արդյունաբերության ծավալներն աճել են 6,4%-ով, ալկոհոլային խմիչքներինը՝ 11,3%-ով։ Այս ցուցանիշների վրա չեն ազդել Հայաստանից Ռուսաստան սննդամթերքի ներմուծման սահմանափակումները, քանի որ դրանք ուժի մեջ են մտել մայիսի վերջին և հունիսի սկզբին։
Ծխախոտի արդյունաբերությունում թողարկման ծավալները կրճատվել են 5,3%-ով, բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ ցուցանիշները բավականին բարձր մակարդակի վրա են և տարիներ շարունակ աճել են (Հայաստանը տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների ծխախոտ է արտահանում արաբական երկրներ)։
30%-ով աճել է ոսկերչական իրերի արտադրությունը, 21%-ով՝ դեղամիջոցներինը, իսկ էլեկտրական սարքավորումների արտադրությունը նվազել է 11,2%-ով (այս բոլոր ցուցանիշները կապված չեն վերաարտահանման հետ)։