ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում (տեսանյութ):

Դալարում կայացած հանդիպման միակ գոլն ավելացված ժամանակում խփեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն, որը փոխարինման էր մտել 85-րդ րոպեին։

Իսպանացիներն առայժմ գոլ բաց չեն թողել ԱԱ-2026-ում։

Քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականի մրցակիցը կլինի ԱՄՆ – Բելգիա զույգի հաղթողը:

ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ

Պորտուգալիա – Իսպանիա՝ 0:1

Միկել Մերինո, 90+1

Leave a comment