Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ի՞նչ եղանակ սպասել

Երևան քաղաքում՝

Հուլիսի 7–8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի  7-8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 7-8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Leave a comment