«Ուժեղ Հայաստանը» դատապարտում է Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

https://arm.sputniknews.ru/20260706/uzhegh-hajastany-datapartum-e-tsarukjani-nkatmamb-irakanacvvogh-qaghaqakan-brnatshnshumnery-104289222.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98730327_84:0:1417:1000_1920x0_80_0_0_e6f672988dc363d2f198f51b611cfda6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, գագիկ ծառուկյան, խուզարկություն, ձերբակալություն

«ուժեղ հայաստան» կուսակցություն, գագիկ ծառուկյան, խուզարկություն, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Ընդգծվում է, որ գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը ևս դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Դաշինքնի մամուլի ծառայությունն այս մասին հայտրարություն է տարածել` նշելով, որ սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։

Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում

«Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին»,–ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն: Եվ որ Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն։

Ավելի վաղ 8 քաղաքական ուժ էին դատապարտել Ծառուկյանի դեմ բռնաճնշումները` աջակցություն հայտնելով նրան։ Դատապարտող հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։

Leave a comment