Փաշինյանը քարտ բլանշ է ստացել ընդդիմությանը ճնշելու համար, «ոջիլի պատմությամբ» հոդվածներ են դնում

Փաշինյանը քարտ բլանշ է ստացել ընդդիմությանը ճնշելու համար, փողերի լվացումն ընդարձակ հոդված է, «ոջիլի պատմությամբ» մեկը մյուսին են կապում, հետո փորձում են հիմնավորել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան և ձեռնարկությունների խուզարկությանը։

«Բացահայտել եմ ՔՊ-ի ամենամեծ կոռուպցիոն սխեման՝ ավելի քան 1 միլիոն դոլար պետական բյուջեից գաղտնի կերպով ծախսվել է ՔՊ-ի քարոզչության համար։ Կեղծ պայմանագրեր են եղել, զորահանդեսի ծախսը մեծ է ներկայացվել։ ՊՆ-ի հաշվին 1,5 մլն դոլարի վատնում է արվել, դուրս է գրվել գումար և օգտագործվել նաև քարոզարշավի համար՝ «ուրախ ավտոբուս», Քաղաքացու օր և այլն։», – մեկնաբանեց փաստաբանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment