Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

https://arm.sputniknews.ru/20260706/tsarukjanin-patkanvogh-arjutsin-teghapvokhel-en-erevani-kendanabanakan-ajgi-104283799.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Sputnik Արմենիա

Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

2026-07-06T21:27+0400

true

PT0M14S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104281373_0:150:1200:1050_1920x0_80_0_0_fd8377da736699fe431e1d4500f56899.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, գագիկ ծառուկյան, առյուծ, կենդանաբանական այգի, видео

տեսանյութեր, գագիկ ծառուկյան, առյուծ, կենդանաբանական այգի, видео

Առյուծներին, որոնց շատ է սիրում և լավ է խնամում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա տան խուզարկությունից հետո քնեցնելով տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի։

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է քնած էգ առյուծը։

«Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի», – ասվում է քաղաքապետարանի Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ։

Հստակեցվել է, որ կենդանիները կգտնվեն մասնագետների խնամքի և հսկողության ներքո։

Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։

Leave a comment