Թեհրանը պնդում է` ուրան հարստացնելու իրավունք ունի, անգամ եթե դա հանգեցնի պատերազմի. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260208/tehrany-pndum-e-uran-harstacnelu-iravunq-uni-angam-ete-da-hangecni-paterazmi-agn-98568384.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961871_80:0:2811:2048_1920x0_80_0_0_f59701e6d7ab98ad80c47ba5d2d93f11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, ուրան, միջուկային ծրագիր

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, ուրան, միջուկային ծրագիր

Բաժանորդագրվել

Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի Իրանին թելադրել, թե նա ինչ պետք է ունենա և ինչ՝ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թեհրանը պնդում է, որ ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Ինչո՞ւ էինք մենք այդքան պնդում և պնդում ենք (ուրանի՝ խմբ․) հարստացման հարցում և պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք», -իրանցի նախարարի խոսքերը մեջբերվում են նրա պաշտոնական Telegram-ալիքում։

Փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ են կայացել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները վերացնելու նպատակով։

Կողմերի հանդիպումն առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով։ Մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել:

Leave a comment