Չինաստանի ռազմածովային ուժերը տասնամյակների ընթացքում առաջին անգամ իրականացրել են ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձնական արձակում ատոմային սուզանավից։ Չինական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուսումնական մարտագլխիկով հրթիռն արձակվել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ և ճշգրտորեն խոցել նախատեսված թիրախային շրջանը։
Պեկինը հայտարարել է, որ արձակումը եղել է մարտական պատրաստության ամենամյա ծրագրի շրջանակում և նախապես համաձայնեցվել է շահագրգիռ երկրների հետ։
Միաժամանակ Ավստրալիան, Ճապոնիան և Նոր Զելանդիան մտահոգություն են հայտնել փորձարկման կապակցությամբ՝ նշելով, որ այն նպաստում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության աճին։