Ուկրաինայի ԶՈւ–ն Բելգորոդի մոտ հարձակվել է ավտոբուսի վրա. կա 6 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա

Բաժանորդագրվել

Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնը Բելգորոդի մարզի Տավրովո գյուղի շրջանում հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա. կան վիրավորներ։ Տեղեկությունը հաղորդում է մարզի օպերատիվ շտաբը:

«Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե–Տավրովո ավտոճանապարհի հատվածում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա։ Տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Երեխաները տեղափոխվել են մանկական մարզային կլինիկական հիվանդանոց»,–ասված է շտաբի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 1 տարեկան աղջիկ երեխան ստացել է դեմքի, պարանոցի, գլխի և կրծքավանդակի բազմաթիվ չթափանցող բեկորային վնասվածքներ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ 10-ամյա տղան ևս ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է:

«Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած։ Մեկ այլ կնոջ շտապօգնության բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերել, նա հրաժարվել է հոսպիտալացումից», – հավելել են օպերատիվ շտաբում։

Ավտոմեքենան վնասվել է:

Leave a comment