https://arm.sputniknews.ru/20260706/ukrainakan-drvonnery-grvohel-en-omski-hjusisajin-ardjunaberakan-hangujci-vra-marzpet-104271317.html
Ուկրաինական դրոնները գրոհել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույցի վրա. մարզպետ
Ուկրաինական դրոնները գրոհել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույցի վրա. մարզպետ
Sputnik Արմենիա
Օմսկն ու Օմսկի մարզն առաջին անգամ են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T16:27+0400
2026-07-06T16:27+0400
2026-07-06T16:34+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
օմսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99100513_0:52:3072:1780_1920x0_80_0_0_026293232b85d7f6cb8d18661e674069.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել թշնամու հարձակումը Օմսկի մարզում, մի քանի անօդաչու թռչող սարքեր հասել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույց։ Այս մասին հայտնել է Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն:Օմսկի մարզում ԱԹՍ-ների տագնապ է հայտարարվել. հնչել են շչակներ, քաղաքային օդանավակայանը սահմանափակել է աշխատանքը։Ավելի ուշ Խոցենկոն հայտնել է, որ մարզի օդային տարածքում ՀՕՊ ուժերը խոցել են թշնամու ԱԹՍ-ները, հարձակման հետևանքները ճշտվում են: Տարածաշրջանում առաջին անգամ են անօդաչուներ խոցվում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
օմսկ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99100513_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9f8a0a101126d2c8e49c76d97459e4f1.jpg.webp
օմսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
օմսկ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Օմսկն ու Օմսկի մարզն առաջին անգամ են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել թշնամու հարձակումը Օմսկի մարզում, մի քանի անօդաչու թռչող սարքեր հասել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույց։ Այս մասին հայտնել է Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն:
«Օպերատիվ ծառայությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հետևանքների վերացման ուղղությամբ», – իր տելեգրամյան ալիքում գրել է նա։
Օմսկի մարզում ԱԹՍ-ների տագնապ է հայտարարվել. հնչել են շչակներ, քաղաքային օդանավակայանը սահմանափակել է աշխատանքը։
Ավելի ուշ Խոցենկոն հայտնել է, որ մարզի օդային տարածքում ՀՕՊ ուժերը խոցել են թշնամու ԱԹՍ-ները, հարձակման հետևանքները ճշտվում են: Տարածաշրջանում առաջին անգամ են անօդաչուներ խոցվում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։