ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
«Հետք»-ը գրում է․ «Դատավորների օգնականների և գործավարների տասնյակ հաստիքներ ամիսներով մնում են թափուր։ Դատական դեպարտամենտն այս իրավիճակի հիմնական պատճառը համարում է ոչ մրցունակ աշխատավարձն ու ցածր սոցիալական երաշխիքները։ Մինչդեռ դատավորների վրա ավելացող ծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նաև գործերի քննության արդյունավետության և ժամկետների վրա։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի աշխատակազմի գործավարի թափուր հաստիքը 9 ամիս՝ 2025թ. սեպտեմբերի 15-ից չի համալրվել: Նույն տարվա նոյեմբերից թափուր է նաև դատավոր Արման Օհանյանի գործավարի հաստիքը: 2026թ. մարտից թափուր է նույն դատարանի դատավոր Նելլի Հարությունյանի գործավարի, իսկ մայիսից՝ օգնականի հաստիքները և այլն»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ