Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնել է մարզպետ Վիտալի Խոցենկոն։
Օմսկի նավթավերամշակման գործարանն Ուկրաինայից ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա է տեղակայված։
Նավթամշակման գործարանը տարեկան վերամշակում է ավելի քան 22 միլիոն տոննա նավթ։ Այն արտադրում է 50 տեսակի նավթամթերք, այդ թվում՝ բենզին, դիզելային վառելիք և նավային վառելիք։