Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 6-ին՝ ժամը 09։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։06-ին, մարվել 10։12-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: