ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հիմնախնդիրները։
Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ փուլին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորությունների զարգացման հեռանկարներին։