ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պահանջել է կտրուկ միջոցներ ձեռնարկել քաղաքում առկա «շինարարական փնթիության» դեմ։
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում «շինարարական փնթիությունը» կրում է համատարած բնույթ, և դրա դեմ պայքարի միակ արդյունավետ մեթոդը գրագետ վարչարարությունն է։
«Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր։ Պետք է բողոքներ, լաց, բոլոր ինստանցիաներով գրեն այդ շինարարները, ասեն՝ սպանում են մեզ։ Սպանեք դրանց։ Այդ «փնթիությունը» պետք է այս քաղաքից վերանա», – ասաց Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա նշեց, որ վարչարարություն չանելու դեպքում կոնկրետ պատասխանատուներին սպասվում է խիստ նկատողություն և աշխատանքից ազատում։