Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում

«Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»,- այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

Ավելի վաղ նա հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ 

Leave a comment