Քաղաքականություն
06.07.2026 | 11:15
Ռուսաստանը լույս երկուշաբթի գիշերը Ուկրաինայի վրա զանգվածային համակցված հարձակում է իրականացրել ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, որոնց հիմնական թիրախը Կիևն է եղել։ Այս մասին հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ ռուսական զինված ուժերն օգտագործել են տարբեր տեսակի 68 հրթիռ և 351 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 23 «Իսկանդեր-Մ/C-400» բալիստիկ հրթիռներ։ 37 հրթիռ և 326 անօդաչու թռչող սարք «խոցվել կամ ճնշվել» է։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 34 վայրերում գրանցվել է 29 բալիստիկ հրթիռի հարված և 18 անօդաչու թռչող սարքի, ինչպես նաև բեկորների անկում։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքում նոր զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ։ Իշխանությունները հայտնել են ևս մեկ զոհի մասին Կիևի մարզում։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հարձակման թիրախ է նշել Ուկրաինայի մայրաքաղաքում և շրջակա տարածաշրջանում գտնվող ռազմական և վառելիքաէներգետիկ օբյեկտները։
Բացի այդ, Վիտալի Կլիչկոն հուլիսի 7-ը սգո օր է հայտարարել Կիևում։ Իր հայտարարության մեջ նա վերջին հարձակումն անվանել է Կիևի համար ամենազանգվածայինը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի