Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք։
Այնտեղ Փաշինյանը կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։