Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին

Բրազիլի հավաքականի հարձակվող Նեյմարը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Նորվեգիայի հավաքականից կրած 1։2 հաշվով պարտությունից հետո հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին։

«Ես փորձեցի նորից ու նորից։ Այժմ ամեն բան վերջացած է»,- ասել է բրազիլական «Սանթոսի» 34-ամյա ֆուտբոլիստը, հաղորդում է The Independent-ը։

Նորվեգացիների դեմ խաղում Նեյմարը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին ու կրճատել հաշիվն ավելացված ժամանակում։ Նա լեգենդար Պելեից հետո երկրորդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում 4 Մունդիալներում։

Նեյմարը 2010 թվականին է նորամուտը նշել Բրազիլի հավաքականում, որի պատմության լավագույն ռմբարկուն է։ Ազգային թիմում հարձակվողն անցկացրել է 130 հանդիպում ու խփել 80 գոլ։

Leave a comment