Անգլիայի հավաքականը նվաճեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր։
1/8 եզրափակիչում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 3․2 հաշվով առավելության հասավ Մեքսիկայի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)։
Անգլիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մադրդիդ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, մեկ գոլ էլ խփեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Մեքսիկացիներից աչքի ընկան սաուդյան «Ալ Կադիսիայի» վինգեր Խուլիան Կինյոնեսը և անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։
Քառորդ եզրափակիչում բրիտանական թիմի մրցակիցը կլինի Նորվեգիայի հավաքականը, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել բրազիլացիներին։
ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ
Մեքսիկա – Անգլիա՝ 2:3
Խուլիան Կինյոնես, 42, Ռաուլ Խիմենես, 69 (11մ) – Ջուդ Բելինգեմ, 36, 38, Հարի Քեյն, 60 (11մ)
Հեռացում՝ Ջարել Կուանսա, 54 (Անգլիա)