https://arm.sputniknews.ru/20260705/hh-n-u-irany-karvogh-en-apranqashrjanarutjuny-hascnel-3-miliard-dvolari-mejlisi-patgamavvor-104232579.html
ՀՀ-ն ու Իրանը կարող են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի. Մեջլիսի պատգամավոր
ՀՀ-ն ու Իրանը կարող են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի. Մեջլիսի պատգամավոր
Sputnik Արմենիա
Խորհրդարանականի խոսքով՝ ներկայումս Երևանի և Թեհրանի միջև համագործակցության ընդլայնման զգալի ներուժ կա։ 05.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-05T18:11+0400
2026-07-05T18:11+0400
2026-07-05T18:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ապրանքաշրջանառություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104230198_0:83:1600:983_1920x0_80_0_0_14c8a8978cf976fb582fc74fcafee9b8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը կարող են ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի, կարծում է իրանցի պատգամավոր Արա Շահվերդյանը։Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Թեհրանում հայ լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ ներկայումս համագործակցության ընդլայնման զգալի ներուժ կա։Մեկնաբանելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի թեման՝ խորհրդարանականը նշել է, որ ԻԻՀ հայ համայնքը նույնպես չի խուսափել հարվածների հետևանքներից։Վնասվել են Թեհրանի և Սպահանի հայկական թաղամասերը, որտեղ նաև մեկ հայ է զոհվել։Պատգամավորի կարծիքով՝ պատերազմի հետևանքները բավականին ծանր են, սակայն Իրանը աննախադեպ տոկունություն և դիմադրողականություն է դրսևորել։Շահվերդյանը կարևոր է համարում հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում. այն ակտիվորեն մասնակցում է Իրանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին։ Նրա խոսքով՝ միայն Թեհրանում հայկական դասարաններ ունեցող 17 դպրոց կա։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:Ավելի ուշ «Al Arabiya»-ն հայտնեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին Պակիստանում։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104230198_90:0:1511:1066_1920x0_80_0_0_803be62362b70b3d65ca77f647c238db.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ապրանքաշրջանառություն
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ապրանքաշրջանառություն
Խորհրդարանականի խոսքով՝ ներկայումս Երևանի և Թեհրանի միջև համագործակցության ընդլայնման զգալի ներուժ կա։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը կարող են ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի, կարծում է իրանցի պատգամավոր Արա Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Երևան կատարած այցի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք ամրապնդվել են նաև վերջերս ՀՀ մայրաքաղաք ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի այցի ժամանակ։
Մեկնաբանելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի թեման՝ խորհրդարանականը նշել է, որ ԻԻՀ հայ համայնքը նույնպես չի խուսափել հարվածների հետևանքներից։
Վնասվել են Թեհրանի և Սպահանի հայկական թաղամասերը, որտեղ նաև մեկ հայ է զոհվել։
Պատգամավորի կարծիքով՝ պատերազմի հետևանքները բավականին ծանր են, սակայն Իրանը աննախադեպ տոկունություն և դիմադրողականություն է դրսևորել։
Շահվերդյանը կարևոր է համարում հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում. այն ակտիվորեն մասնակցում է Իրանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին։ Նրա խոսքով՝ միայն Թեհրանում հայկական դասարաններ ունեցող 17 դպրոց կա։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: