Մոսկվայի շփումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ բավականին հաճախ են․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, Մոսկվայի շփումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ առկա խողովակներով իսկապես բավականին հաճախ են, և դրանք միշտ ողջունելի կլինեն Ռուսաստանում։

«Գործող խողովակներով շփումները իսկապես բավականին հաճախակի են։ Ներկայումս նրանք զբաղված են», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին։

 

–00—ՅՄ

Leave a comment