Աջակցման նոր ծրագիր ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։
Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։
Հիմնական պայմաններն են.
- Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։
- Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։
- Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։
- 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։
Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
Հարցերի դեպքում զանգահարել՝ 81-40։