Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2954-ի

https://arm.sputniknews.ru/20260705/venesuelajum-erkrasharzheri-hetevanqvov-zvohvatsneri-tivy-hasel-e-2954-i-104225574.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104028456_188:0:1313:844_1920x0_80_0_0_11c8e12a32f65aea8c59e47d24a37fd3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վենեսուելա, երկրաշարժ

վենեսուելա, երկրաշարժ

Բաժանորդագրվել

Հարավամերիկյան երկրում անօթևան է մնում 16 309 մարդ։ Օգնություն է ցուցաբերվել 83 793 ընտանիքի։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Վենեսուելայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 954-ի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նշված է երկրի հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում։

«2954 զոհ, 16 592 վիրավոր։ Փրկվել է 6462 մարդ»,-ասված է հրապարակման մեջ։

Հարավամերիկյան երկրում անօթևան է մնում 16 309 մարդ։ Օգնություն է ցուցաբերվել 83 793 ընտանիքի, բժշկական օգնություն է ստացել 22 445 տուժած։

Իշխանությունների տվյալներով՝ վնասվել են հարյուրավոր շենքեր, 190-ը ամբողջությամբ փլուզվել են։ Անտուն մնացած քաղաքացիների տեղավորման համար բացվել է 80 ժամանակավոր ճամբար։

Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է 3 281 օտարերկրյա փրկարար և Վենեսուելայի տարբեր ծառայությունների 29 567 աշխատակից, ինչպես նաև 26 984 գրանցված կամավոր։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումների երկու ալիք էր գրանցվել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ առաջինի մագնիտուդը կազմել էր 7․2, իսկ երկրորդինը՝ 7․5։

Leave a comment