ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության է հասել Պարագվայի հավաքականի նկատմամբ (տեսանյութ

Ֆիլադելֆիայում կայացած հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն` անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Մբապեն ԱԱ-2026-ում գոլերի թիվը հասցրել է 7-ի և հավասարվել ռմբարկուների ցուցակը գլխավորող արգենտինացի Լիոնել Մեսիին։

Քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները կմցրեն Մարոկկոյի հավաքականի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Կանադայի թիմին:

ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ

Պարագվայ – Ֆրանսիա՝ 0:1

Կիլիան Մբապե, 70 (11մ)

Leave a comment