Տրաքելու է, ճգնաժամն ավելի խորացավ, ժողովուրդը կքշի այս ընդդիմությանը, եթե մեկ տարում բան չփոխեն

ՍԴ-ն Փաշինյանի գրպանում է, պատրանք չունեինք նրանից, ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները քաղաքական հաշվեհարդարի գործիք են դարձել։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ընտրություններն ավարտվել են, բայց ճգնաժամը չի վերջացել, դրա արտացոլումն է Փաշինյանի ջղաձիգ վարքագիծը. կուլակաթափ անել, բռնել, նստացնել, արտաքին միջավայրում ևս խորանում է ճգնաժամը։

Ընդդիմությունն արդյունավետ համակարգի այլընտրանքի առաջ է, այլապես կարժեզրկվի մարդկանց աչքերում։ Եթե ընդդիմությունը համարում է, որ ընտրությունները վերջացան, պետք է գնալ տուն, հասարակությունը կհիասթափվի և մեկ տարուց կքշի նրանց, կփնտրի նոր ընդդիմություն, – մեկնաբանեց Սուրենյանցը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ՍՊ

Leave a comment