https://arm.sputniknews.ru/20260705/miasnutjan-tevery-skzbunqajin-anhamadzajnutjun-uni-sd-vorvoshman-het-104220773.html
«Միասնության թևերը» սկզբունքային անհամաձայնություն ունի ՍԴ որոշման հետ
«Միասնության թևերը» սկզբունքային անհամաձայնություն ունի ՍԴ որոշման հետ
Sputnik Արմենիա
Կուսակցությունը պատրաստ է գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանում ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի… 05.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-05T11:00+0400
2026-07-05T11:00+0400
2026-07-05T11:00+0400
«միասնության թևեր» նախաձեռնություն
սահմանադրական դատարան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103869038_0:78:1500:922_1920x0_80_0_0_d9aeaabd588494d755b4e0f02ccb0fe3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է իր ամբողջական և սկզբունքային անհամաձայնությունը Սահմանադրական դատարանմի որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։Նշենք, որ հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը մերժեց 2026 թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։Քաղաքական ուժն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանը, քննելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, շրջանցել է ներկայացված ծանրակշիռ փաստերը, չկատարելով իր հիմնական առաքելությունը՝ լինել Սահմանադրության պահապան և հանրային վստահության վերջին ինստիտուցիոնալ հենարան։Նշվում է, որ հունիսի 7-ի ընտրություններին համատարած էին այնպիսի արատավոր երևույթներ, որոնք քայքայում են ժողովրդավարության ու Սահմանադրության հիմքերը։«Այս որոշմամբ ՍԴ-ն տեր չկանգնեց Հայոց պետականության ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ, և որ Սահմանադրության մեջ տեղ գտած այդ պահանջն իրականում ձևականություն է, իսկ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը՝ պատրանք»։«ՍԴ այս որոշումը ՔՊ-ն ծառայեցնելու է իր նեղ քաղաքական շահերին և, որպես հիմք օգտագործելով, անցնելու է քաղաքական դիկտատուրայի ամրապնդմանը։ Նրանք փորձելու են սահմանադրական մեծամասնության բացակայությունը փոխհատուցել ոչ թե հանրային վստահությամբ, այլ գլխագողությամբ, ճնշումներով, ռեպրեսիաներով և քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ»,–նշված է տեքստում։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին, որոշումը հրապարակվեց հուլիսի 4-ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103869038_84:0:1417:1000_1920x0_80_0_0_1b787de64425f9d72ea4d8a5591e7828.jpg.webp
«միասնության թևեր» նախաձեռնություն, սահմանադրական դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ
«միասնության թևեր» նախաձեռնություն, սահմանադրական դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ
Կուսակցությունը պատրաստ է գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանում ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի քաղաքական հաղթահարմանը։
Նշենք, որ հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը մերժեց 2026 թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
«Մենք պատրաստ ենք մեր գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի քաղաքական հաղթահարմանը, ընտրական արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ու ժողովրդավարության պաշտպանությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքական ուժն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանը, քննելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, շրջանցել է ներկայացված ծանրակշիռ փաստերը, չկատարելով իր հիմնական առաքելությունը՝ լինել Սահմանադրության պահապան և հանրային վստահության վերջին ինստիտուցիոնալ հենարան։
Նշվում է, որ հունիսի 7-ի ընտրություններին համատարած էին այնպիսի արատավոր երևույթներ, որոնք քայքայում են ժողովրդավարության ու Սահմանադրության հիմքերը։
«Այս որոշմամբ ՍԴ-ն տեր չկանգնեց Հայոց պետականության ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ, և որ Սահմանադրության մեջ տեղ գտած այդ պահանջն իրականում ձևականություն է, իսկ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը՝ պատրանք»։
«Միասնության թևերը» վստահ է, որ ՍԴ որոշումը նաև ծածկում է քաղաքական համակարգի արատավոր և քրոնիկ խնդիրները՝ ընտրակաշառքներով, ճնշումներով, վարչական ռեսուրսների չարաշահումներով ընտրությունների վտանգավոր պրակտիկան։ Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ երևույթները փաստացի օրինականացվում է, իսկ այդ արատավոր մեխանիզմները դառնում հանդուրժելի։
«ՍԴ այս որոշումը ՔՊ-ն ծառայեցնելու է իր նեղ քաղաքական շահերին և, որպես հիմք օգտագործելով, անցնելու է քաղաքական դիկտատուրայի ամրապնդմանը։ Նրանք փորձելու են սահմանադրական մեծամասնության բացակայությունը փոխհատուցել ոչ թե հանրային վստահությամբ, այլ գլխագողությամբ, ճնշումներով, ռեպրեսիաներով և քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ»,–նշված է տեքստում։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին, որոշումը հրապարակվեց հուլիսի 4-ին։