Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Honda մոտոցիկլն ու ՎԱԶ 2107-ը. մոտոցիկլավարը մահացել է

Բաժանորդագրվել

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի անունները։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևան-Արմավիր ավտոճանապարհին` «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մոտոցիկլն ու ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան. մոտոցիկլավարը մահացել է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը` հավելելով, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 3–ին` ժամը 06։50–ին։

Կայքը հաղորդում է, որ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել է մոտոցիկլավարի մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլետի սեփականատերերի անունները։

Մոտոցիկլետն ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment