Պայքարը տեղափոխվում է լայնածավալ քաղաքական դիմադրության դաշտ. 5 ուժերի հայտարարությունը

https://arm.sputniknews.ru/20260704/pajqary-teghapvokhum-e-lajnatsaval-qaghaqakan-dimadrutjan-dasht-5-uzheri-hajtararutjuny-104198002.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104191926_0:0:1280:960_1920x0_80_0_0_ff5d565b80fcb78d0eeb9bb202e6a60d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սահմանադրական դատարան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայ ազգային կոնգրես (հակ), ազգային ժողովրդավարական բևեռ

հայաստան, սահմանադրական դատարան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայ ազգային կոնգրես (հակ), ազգային ժողովրդավարական բևեռ

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Պայքարը տեղափոխվում է լայնածավալ քաղաքական դիմադրության դաշտ. 5 ուժերը ձևավորում են միասնական քաղաքական օրակարգ: «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» , «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` անդրադառնալով ՍԴ–ի որոշմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանն այսօր մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։

Քաղաքական ուժերը հայտարարության մեջ ընդգծել են, որ Սահմանադրական դատարանի այս որոշումը չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից, չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։

«Ընդհակառակը` վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ»,- ընդգծել են քաղաքական ուժերը։

Ըստ այդմ` առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ հինգ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ.

1.

Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։

2.

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն. Հաշվի առնելով եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը՝ մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։

3.

Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն. Հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։

4.

Գործող իշխանության հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխությունը և նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման և անվտանգության ապահովման միակ նախապայմանը։

«Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ, Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»,- ասված է հայտարարության մեջ։

Վերոնշյալ կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին քաղաքական ուժերը կիրազեկեն առաջիկայում։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին, որոշումը հրապարակվեց հուլիսի 4-ին։

Leave a comment