https://arm.sputniknews.ru/20260704/sdn-dakec-pashinjani-patvery-hajaqven-hajtararutjun-e-taratsel-104197526.html
ՍԴ–ն դակեց Փաշինյանի պատվերը. «ՀայաՔվեն» հայտարարություն է տարածել
ՍԴ–ն դակեց Փաշինյանի պատվերը. «ՀայաՔվեն» հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
«ՀայաՔվեն» դատապարտում է ՍԴ–ի որոշումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի… 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T20:28+0400
2026-07-04T20:28+0400
2026-07-04T20:28+0400
հայաստան
սահմանադրական դատարան
«հայաքվե»
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973651_0:44:1600:944_1920x0_80_0_0_8dad68aa1673797273059d55efee9041.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը դակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗–րդը և իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում: Այս մասին հայտարարել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանն այսօր մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։«ՀայաՔվեն» նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը փաստացի նշանակված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ:«ՀայաՔվեն» ընդգծել է, որ ՍԴ–ն դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը:««ՀայաՔվեն» խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար: Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները վաղ թե ուշ անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ»,– եզրափակել է ազգային քաղաքացիական միավորումը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973651_127:0:1548:1066_1920x0_80_0_0_4cb9ac8a6abdcbe58513a4c923249d4f.jpg.webp
հայաստան, սահմանադրական դատարան, «հայաքվե», նիկոլ փաշինյան
հայաստան, սահմանադրական դատարան, «հայաքվե», նիկոլ փաշինյան
«ՀայաՔվեն» դատապարտում է ՍԴ–ի որոշումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար:
«ՀայաՔվեն» նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը փաստացի նշանակված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ:
«ՍԴ–ն ուժի մեջ թողեց ԿԸՀ–ի` երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հակասահմանադրական որոշումը, ինչը կանխամտածված հանցագործության տպավորություն էր ստեղծում: Փաստում ենք, որ Սահմանադրական դատարանը, տուրք տալով աշխարհաքաղաքական ազդեցություններին, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը: Սա հարված է ՀՀ պետականության հիմքերին, քանի որ լրջագույն կասկածի տակ է դրվում ընտրությունների ինստիտուտը` որպես ժողովրդի իշխանությունը ձևավորելու և իրացնելու միջոց»,– ասված է հայտարարության մեջ:
«ՀայաՔվեն» ընդգծել է, որ ՍԴ–ն դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը:
««ՀայաՔվեն» խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար: Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները վաղ թե ուշ անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ»,– եզրափակել է ազգային քաղաքացիական միավորումը։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։