https://arm.sputniknews.ru/20260704/hulisi-5in-yndaraj-ardzanagrvec-hhum-chka-sahmanadrakan-ardaradatutjun-vardevanjan-104195377.html
Հուլիսի 5–ին ընդառաջ արձանագրվեց` ՀՀ–ում չկա սահմանադրական արդարադատություն. Վարդևանյան
Հուլիսի 5–ին ընդառաջ արձանագրվեց` ՀՀ–ում չկա սահմանադրական արդարադատություն. Վարդևանյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նախորդ նմանատիպ որոշումներից տարբերվում է մեկ կարևոր հանգամանքով` այն կայացվեց 2026 թ… 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T18:38+0400
2026-07-04T18:38+0400
2026-07-04T18:38+0400
հայաստան
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104194416_0:0:922:520_1920x0_80_0_0_0014de358333dffe9ee857aaab4bb496.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նախորդ նմանատիպ որոշումներից տարբերվում է մեկ կարևոր հանգամանքով` այն կայացվեց 2026 թ. հուլիսի 4–ին` ՀՀ Սահմանադրության օրվան ընդառաջ։ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։«Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ ՀՀ–ում կա Սահմանադրություն ու Սահմանադրական դատարան, սակայն չկա սահմանադրականություն և սահմանադրական արդարադատություն, որի համար առաջնայինը ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց»,– ասաց Վարդևանյանը։Այն, որ իրենց արձանագրած ընտրական խախտումներն իրավական առումով ամրագրվեցին, սակայն արդարության պահանջի բավարարման արդյունք չտվեց, ըստ Վարդևանյանի, դա խոսում է ՀՀ–ում համակարգային խնդիրների մասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104194416_94:0:838:558_1920x0_80_0_0_d6132c691bb471680535976c0429ee09.jpg.webp
հայաստան, արամ վարդևանյան
հայաստան, արամ վարդևանյան
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նախորդ նմանատիպ որոշումներից տարբերվում է մեկ կարևոր հանգամանքով` այն կայացվեց 2026 թ. հուլիսի 4–ին` ՀՀ Սահմանադրության օրվան ընդառաջ։ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ ՀՀ–ում կա Սահմանադրություն ու Սահմանադրական դատարան, սակայն չկա սահմանադրականություն և սահմանադրական արդարադատություն, որի համար առաջնայինը ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց»,– ասաց Վարդևանյանը։
Այն, որ իրենց արձանագրած ընտրական խախտումներն իրավական առումով ամրագրվեցին, սակայն արդարության պահանջի բավարարման արդյունք չտվեց, ըստ Վարդևանյանի, դա խոսում է ՀՀ–ում համակարգային խնդիրների մասին։