Բրյուսելը դժգոհ է ԵՄ կոմիտեներում ձայնի իրավունք ստանալու Լոնդոնի փորձերից․ Bloomberg

Մեծ Բրիտանիան ցանկանում է ձայնի իրավունք ստանալ Եվրամիության մի շարք առանցքային կոմիտեներում, սակայն այդ ձգտումը դժգոհություն է առաջացնում ԵՄ-ում։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Լոնդոնը հետաքրքրված է միանալու այն կոմիտեներին, որոնք զբաղվում են գյուղատնտեսության, ինչպես նաև ածխածնային արտանետումների քվոտաների և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի կանոնների մշակմամբ ու կատարելագործմամբ։

«Մենք վերականգնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ՝ խթանելու առևտուրը, նվազեցնելու բյուրոկրատական խոչընդոտները և երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու նպատակով»,- Bloomberg-ին ասել է բրիտանացի պաշտոնյան։

Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրների փոխանցմամբ, Եվրամիությունում չեն հավանություն տալիս «մասնակցություն՝ առանց անդամակցության» մոտեցմանը։ Նշվում է նաև, որ Եվրահանձնաժողովը դիրքորոշում է որդեգրել, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան նման մասնակցության իրավունք չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment