Բալթյան երկրները օգնում են Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնել՝ Կիեւին օդային միջանցքներ տրամադրելով, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հիշեցնենք, որ մենք ունենք ստուգված տեղեկատվություն այն մասին, որ Լատվիան և Բալթյան մյուս հանրապետությունները արդեն իսկ իրենց օդային միջանցքներն են տրամադրել մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակված ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար», – ընդգծել է դիվանագետը։