«Միավորված ենք ընդհանուր շահերով». Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

https://arm.sputniknews.ru/20260704/miavvorvats-enq-yndhanur-shahervov-nikvol-pashinjany-shnvorhavvorel-e-dvonald-trampin-104173052.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_470a687394b9a300b9b1c6c523b54960.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամն, դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան

հայաստան, ամն, դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նշել է, որ Անկախության օրը խորհրդանշում է Միացյալ Նահանգների ժողովրդի հզոր ոգին և տոկունությունը, որոնց շնորհիվ է, որ միջազգային արդի հարաբերություններում և համաշխարհային կարևոր գործընթացներում ԱՄՆ–ն ունի առանցքային դերակատարություն։

«Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում»,– հավելել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այդ խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։ Փաշինյանն անդրադարձել է նաև Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին և դրան որպես հիմնադիր անդամ Հայաստանի անդամակցությանը` հավելելով, որ դա հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ և ԱՄՆ ընդհանուր տեսլականի ևս մեկ ապացույց է:

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,– եզրափակել է ՀՀ վարչապետը։

ՀՀ վարչապետը շնորհավորել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին` ջերմորեն հիշելով այս տարվա փետրվարին Հայաստան կատարած նրա այցը, որը, ըստ Փաշինյանի, կարևոր նշանակություն ունեցավ երկու երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար։

Leave a comment