Իրանի խորհրդարանի նախագահը ծաղրել է ԱՄՆ-ին՝ սննդային աջակցության ծրագրի պատճառով

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում ծաղրել է ԱՄՆ-ին՝ արձագանքելով Վաշինգտոնի հայտարարություններին Իրանի ֆինանսական միջոցների վերաբերյալ։

«Պատկերացրեք, որ ձեր ավելի քան 40 միլիոն քաղաքացիներ ստանում են սննդային աջակցություն, իսկ դուք մեկ այլ երկիր եք անվանում սոված։ Սա ոչ թե հայտարարություն է, այլ պրոյեկցիա։ Խորհուրդները թողեք ձեր SNAP ծրագրի համար։ Մեր ակտիվները մեր ընտրությունն են։ Ավելի լավ է զբաղվեք ձեր երկրում թերսնման ցուցանիշներով»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էին, թե Իրանի ապասառեցված միջոցները կարող են օգտագործվել ամերիկացի ֆերմերներից գյուղատնտեսական արտադրանք գնելու համար։

SNAP-ը (Supplemental Nutrition Assistance Program) ԱՄՆ-ի պետական սննդային աջակցության ծրագիրն է, որն առավել հայտնի է որպես «սննդային կտրոնների ծրագիր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment