Ստեփանավանի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121» և «Lada Priora», վիրավnրներ կան․ Shamshyan

Երեկ՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment