Մեռելnց օրերը լինելու են աշխատանքային

Ազգայյին ժողովի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվեկ, հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային:

«Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:

Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a comment