«Շևրոլե» մակինիշի մեքենայում հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանш

Ոստիկանության աաշխատակիցները թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական տեղեկությունն իրացրին հուլիսի 2-ին։ Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին երևանցի երեք տղամարդու՝ 31, 38 և 50 տարեկան։ Վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։



«Շևրոլե» մակինիշի մեքենայում հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանա, որն, ըստ նախնական տեղեկության, տղամարդիկ պետք է իրացնեին։

Տղամարդիկ ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների  քննության գլխավոր վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Leave a comment