https://arm.sputniknews.ru/20260703/zapvorvozhiei-shukajin-ukrainaji-zui-harvatsi-hetevanqvov-ka-5-zvoh-18-viravvor-104140407.html
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր
Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր
Sputnik Արմենիա
Տեղակայվել են լրացուցիչ վիրահատարաններ, ձևավորվել է տուժածներին օգնություն ցուցաբերելու շտաբ։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T15:26+0400
2026-07-03T15:26+0400
2026-07-03T15:27+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
շուկա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38065404_0:163:3348:2047_1920x0_80_0_0_9f5d52c7b6a2f78ddc6099e4262ced1a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ուկրաինական դրոնը հարված է հասցրել Տոկմակի շուկային։Մարզպետի խոսքով՝ տուժածների հոսքը բուժհաստատություններ շարունակում է, ծավալվել են լրացուցիչ վիրահատարաններ, ձևավորվել է տուժածներին բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերելու շտաբ:Նա հարձակումն անվանել է հարված խաղաղ կյանքին՝ մարդկանց, ովքեր եկել են մթերք գնելու։«Այդ ողբերգության պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր գիտակցաբար հարվածում են քաղաքացիական օբյեկտներին։ Վոլորին խնդրում եմ պահպանել հանգստություն, վստահել միայն պաշտոնական տեղեկատվական ալիքներին և չտարածել չստուգված տվյալներ», – գրել է Բալիցկին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38065404_334:0:3063:2047_1920x0_80_0_0_cbcd898efb1173ad8fc854c052edbdc7.jpg.webp
շուկա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
շուկա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Տեղակայվել են լրացուցիչ վիրահատարաններ, ձևավորվել է տուժածներին օգնություն ցուցաբերելու շտաբ։
Մարզպետի խոսքով՝ տուժածների հոսքը բուժհաստատություններ շարունակում է, ծավալվել են լրացուցիչ վիրահատարաններ, ձևավորվել է տուժածներին բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերելու շտաբ:
«Պետական սոցիալական մարմիններին հանձնարարել եմ անհապաղ սկսել զոհվածների ընտանիքների հետ աշխատանքը. բոլոր վճարումները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բոլոր ծառայություններն ու վարչակազմն աշխատում են», – նշել է Բալիցկին։
Նա հարձակումն անվանել է հարված խաղաղ կյանքին՝ մարդկանց, ովքեր եկել են մթերք գնելու։
«Այդ ողբերգության պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր գիտակցաբար հարվածում են քաղաքացիական օբյեկտներին։ Վոլորին խնդրում եմ պահպանել հանգստություն, վստահել միայն պաշտոնական տեղեկատվական ալիքներին և չտարածել չստուգված տվյալներ», – գրել է Բալիցկին։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։