Ալեն Սիմոնյանի կադրերին ազատելո՞ւ եք աշխատանքից. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի աշխատակազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.07.2026 | 13:51

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հարցին ի պատասխան, թե Ալեն Սիմոնյանի կադրերին՝ ԱԺ աշխատակիցներին արդյո՞ք ասել է, որ «ճամպրուկները հավաքեն», բացասական պատասխան տվեց։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նոր է որոշել առաջադրել իմ թեկնածությունը։ Այս պահին կա գործող ԱԺ նախագահ, կա գործող աշխատակազմ»,- ասաց Ռուբինյան։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՔՊ վարչության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու։

«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում է թեկնածու ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- նշել էր Փաշինյանը:

Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ շոյված էր քվերակության արդյունքից։

«Վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment