ԱԺ-ում իմ առաջին և վերջին ելույթը նույն թեմայի մասին է. Հայկ Կոնջորյանը շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին

ԱԺ-ում իմ առաջին և վերջին ելույթը նույն թեմայի մասին է. Հայկ Կոնջորյանը շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի թեկանծության առաջադրումը իսկապես հաջողված էր: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Այնպես է ստացվել, որ ԱԺ-ում իմ առաջին ելույթը և իմ վերջին ելույթը նույն թեմայի մասին է: Իմ առաջին ելույթով այս ամբիոնից ես ներկայացրել եմ ԱԺ նախագահի մեր թեկնածու Ալեն Սիմոնյանին և իմ վերջին ելույթով այս ամբիոնից ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանին իր կատարած շատ կարևոր ու վճառական աշխատանքի համար»,- իր ելույթում ասաց ՔՊ պատգամավորը:

Կոնջորյանի գնահատմամբ Ալեն Սիմոնյանի թեկանծության առաջադրումը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում իսկապես հաջողված էր:

«Հաջողված էր նաև այն փաստի բերումով, որ պարոն Սիմոնյանը մինչ այս պահը միակ ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամանակահատվածում»,-նշել է ՔՊ խմբակցության ղեկավարը:

Ամփոփելով իր խոսքը՝ Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել նաև «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցությանը՝ նշելով. «Խմբակցությունը ևս իր արժանի տեղում պահել է իր արժանապատվության գլխավոր միջնաբերդը՝ ՀՀ ինքնիշխանությունը»:  

Leave a comment