Իրանում հրաժեշտ են տալիս նախկին գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և նրա հետ սպանված մյուս նահատակներին։
Կադրերում երևում են մեծ թվով պաշտոնյաներ։
Խամենեին և նրա հետ եղած հարազատները և այլ անձինք սպանվել էին 2026 թվականի փետրվարի 28-ին առաջնորդի նստավայրում Իրանի վրա իսրայելա-ամերիկյան ռմբակոծության ժամանակ։
Փետրվարի 28-ին՝ հարձակման առաջին օրը, սպանվել էին՝
- ընտանիքի անդամներ – Խամենեիի դուստրը (Սեյեդեհ Բոշրա Հոսեյնի Խամենեի), նրա փեսան (Մեսբահ-օլ-Հոդա Բաղերի), նրա հարսը (Զահրա Հադդադ Ադել) և նրա 14 ամսական թոռնուհին։
- զինվորական և պետական պաշտոնյաներ – ներառյալ՝ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրը, զինված ուժերի շտաբի պետ գեներալ Աբդոլրահիմ Մուսավին և անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ալի Շամխանին։