Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը նոր անդամներ ունի

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԶԼՄ-ների Ինքնակարգավորման նախաձեռնության տարեկան համաժողովում, որը կայացել է հունիսի 26-28-ին Վայոց Ձորում, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նոր անդամներ են ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը եւ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Քրիստինե Մելքոնյանը։

Ավելի վաղ Դիտորդ մարմինը լքել էին ռեժիսոր Ռուբեն Բաբայան եւ «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը, համաժողովում նրանց է միացել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Արա Շիրինյանը։ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ է վերընտրվել ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Տարբեր տարիներին Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացել է 101 ԶԼՄ, որոնցից 18-ի գործունեությունն այս պահին առկախված է։ Համաժողովում տեղի է ունեցել ԶԼՄ-ների եւ լրագրողների էթիկայի կանոնագրի, Դիտորդ մարմնի աշխատակարգի եւ ԴՄ անդամի վարքականոնի փոփոխությունների հաստատում, Խմբագիրների խորհրդի ստեղծման գաղափարի, Եվրոպայի անկախ մամուլի խորհուրդների ալյանսի 2027թ․ տարեկան համաժողովը Երեւանում հյուրընկալելուն առնչվող հարցերի քննարկում։
Այսպիսով, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն այս պահին ունի հետեւյալ կազմը․
1.      Դավիթ Ալավերդյան, «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր
2.      Նարինե Ավետիսյան, Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
3.      Սուրեն Դեհերյան, Ampop Media-ի հիմնադիր եւ խմբագիր
4.      Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ
5.      Արա Ղազարյան, իրավաբան
6.      Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
7.      Քրիստինե Մելքոնյան, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
8.      Մարգարիտա Մինասյան, Գյումրու «Ցայգ»  հեռուստաընկերության տնօրեն 
9.      Գնել Նալբանդյան, «Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
10.  Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԴՄ նախագահ
11.  Արեւիկ Սահակյան, Factor TV-ի գործադիր տնօրեն
12.  Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
13.  Վիգեն Սարգսյան, ԵՄԱ Մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ
14.  Անժելա Ստեփանյան, Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր։
 
Համաժողովը կազմակերպվել էր «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ։

Leave a comment