Թեհրանում մեկնարկել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությ

Իրանում մեկնարկել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը. հայտնում է Press TV-ն։

Աճյունով դագաղը բերվել է արարողության անցկացման վայր, որը կազմակերպվել է Թեհրանում՝ Իմամ Խոմեյնիի անվան հուսեյնիայի (կրոնական համալիրի) մոտ։ Միջոցառումից հրապարակված կադրերում երևում է ավտոշարասյան ժամանումը և դագաղի տեղափոխումը հրաժեշտի գոտի։

Հիշեցնենք, որ սգո միջոցառումներին ժամանելու են շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment