Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.07.2026 | 10:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան`մասնակցելու երկրի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը, որը նաև Փաշինյանի ժամանման կադրեր է հրապարակել։

Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետն այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդի  հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment